Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ինչպես են կարծրատիպերն ազդում հարաբերությունների վրա
Վերջին տարիներին արդարացիորեն շատ է խոսվում ընտանեկան բռնության մասին: Բռնությունների թեման երբևէ այսքան արդի չի եղել, որքան հիմա: Կա ձևավորված կարծիք, որ բռնությունը լինում է միայն ֆիզիկական :
Իրականում բռնությունը կարող է արտահայտվելամենատարբեր ձևերով, դրանք են` հոգեբանական, տնտեսական, սեռական, մեկուսացումը հասարակությունից, ճնշումները, բազմատեսակ սպառնալիքներն ու վախեցնելը, բացասական հուզական ապրումներ պատճառելը և այլն:
Օրինակ` տղամարդու միջամտությունը կնոջ հագուստի ընտրությանը կամ կնոջ աշխատելու, սովորելու արգելելը կամ նրա փոխարեն կնոջը վերաբերվող հարցերի որոշումներ կայացնելը, նույնպես համարվում է բռնություն: Այս ամենը հոգեբանական ճնշումներ են և հոգեկան ծանր ապրումներ, որոնց հետ կանայք առնչվում են ամեն օր: Նույնիսկ, եթե կինը չունի իրեն բռնացող որևէ մեկը, դուրս գալով փողոց, նա անպայման նույն ապրումները կունենա շրջապատի կողմից, միայն այն պատճառով, որ կին է:
Հայաստանում կանայք երբեմն չեն հասկանում իրենց հետ կատարված սթրեսների պատճառները ու դա կապում են իրենց անձի հետ, սակայն իրականում, անուղղակիորեն, կանայք հասարակական կարծիքից դրդված, չգիտակցված իրենց դնում են տարբեր կաղապարների, կարծրատիպերի մեջ: Այն է, եթե դու կին ես, ապա պետք է լինես` հեզ, նուրբ, քնքուշ, խելոք, հնազանդ, լռակյաց, համեստ, երկար մազերով, կանացի, կույս, գեղեցիկ, նիհար, ներող, հանդուրժող, վախկոտ, թույլ և այլն:
Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ տարբեր է, յուրատեսակ անհատ է և բոլորին նույն կաղապարի մեջ դնելը, դիտարկելը, շատ սխալ է և անընդունելի, քանի որ այն կարող է հանգեցնել մարդու հոգեկան ներդաշնակության խաթարմանը, հետևաբար նաև հասարակության շրջանում դժգոհությունների, բռնությունների աճի, խտրական վերաբերմունքի աճի: Շատ ջանքեր պետք չեն նկատելու համար հայ իրականության մեջ կանանց և տղամարդկանց անհավասարությունը: Պարզապես անհրաժեշտ է գիտակցել, հասկանալ, որ մարդկանց միջև խտրականություն դնելը ելնելով սեռից` սխալ է և ոչ մարդկային:
Միջնադարյան բարքերը մնացել են անցյալում, և այժմյան իրականության մեջ պետք է գնահատվեն ոչ թե մարդու հատկանիշները կախված սեռից, այլ այն հատկանիշները, որոնք կապված են անհատի ունակությունների, մասնագիտական որակների և բնավորության գծերի հետ: Հաճախ մեծ ջանքեր ու միջոցներ են անհրաժեշտ այդ կարծրատիպերը փոխելու համար, սակայն, իրականում այս իրադրության փոփոխությունն անհրաժեշտ է թերևս ոչ միայն կանանց, այլև նաև ու հատկապես տղամարդկանց համար:
Իրականում տղամարդիկ ոչ պակաս բռնության են ենթարկվում, քան կանայք: Տղամարդիկ բռնության են ենթարկվում այլ տղամարդկանց կողմից` իշխող հասարակական նորմերից ելնելով: Ըստ իշխող այդ նորմերի` պատկանել արական սեռին` նշանակում է ունենալ այնպիսի որակներ, որոնք երբեմն կարող են չհամապատասխանել տվյալ անձի ինդիվիդուալ որակներին: Օրինակ` լինել իսկական տղամարդ` նշանակում է լինել մարմնեղ, ուժեղ, վախ ներշնչող, վերահսկող, դաժան, հարգված, կոպիտ, մազոտ և այլն: Ուրեմն, եթե ես տղամարդ եմ ու չունեմ վերը թվարկված որակներից որևէ մեկը, ուրեմն տղամարդ չե՞մ:
Այսպիսով` տղամարդիկ հասարակական կարծիքից դրդված, ստիպված են լինում ճնշելու իրենց որոշ «չհամապատասխանող» հատկանիշները կամ էլ զարգացնել այլ կարծրատիպային հատկանիշներ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բռնության ենթարկված տղամարդիկ հետագայում իրենք են դառնում բռնարարներ: Ցայսօր էլ բռնությունը շեղում չի համարվում, քանի որ այն ընդունվում է առնականության կամ իսկական տղամարդկության մի մաս: Մեր շրջապատում ապրում են հոգեբանական բռնություն վերապրած միլիոնավոր տղամարդիկ, որոնց մի մասը տարբեր տեսակի բռնության է ենթարկվել պատանի հասակում, մյուս մասը` սեռական կամ ֆիզիկական բռնության է ենթարկվել տակավին մանկահասակ տարիքում: Բռնարար չեն ծնվում, բռնարար դառնում են իրենց նկատմամբ կիրառած բռնության արդյունքում:
Բազմատեսակ ճնշումները, ինքնազոհողությունները տղամարդկանց առօրյա կյանքի մի մասն են կազմում: Ցանկացած տղամարդ իրեն զրկում է իսկական զգացմունքներն արտահայտելուց և ջանասիրաբար փորձում է համապատասխանել շրջապատում ընդունված տղամարդու կարծրատիպային կերպարին: Նրանք հաճախ ստիպված են դա անում, որպես ինքնապաշտպանական մեխանիզմ, հիմնականում այլ տղամարդկանց մեջ գոյատևելու ու հաստատվելու համար: Եթե կանանց բռնություն գործադրողների և գենդերային կարծրատիպերի տարածողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, ապա հենց իրենք պետք է առաջին քայլն անեն դեպի առողջ հասարակություն:
Այսպիսով, մեր բոլորի շահերից է բխում վերացնելու ներկայիս ստեղծված կարծրատիպերն ու ճնշող սովորույթները, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև վնասում են անհատին, նրա ազատ ու ճիշտ ձևավորմանը, և ստիպում են մարդուն գնալ ինքնազրկումների: Իրավիճակը փոխելու առաջին ու հիմնական քայլը այդ մասին խոսելն ու բարձրաձայնելն է, փորձել հասկանալ պատճառները:
Ապրելը մի հասարակության մեջ, որտեղ բոլոր անհատներին կվերաբերվեն բացառապես ըստ իրենց անձնական որակների, համարում եմ մարդու իրավունքների ազատ, բարենպաստ միջավայրի և ժամանակակից հասարակության առանցքը:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
01.10.2012 